Կոֆեինն օգնում է գրասենյակային աշխատողներին ավելի անկեղծ լինել
Հյուսիսային Քարոլինայի և Արիզոնայի համալսարանների գիտնականների համատեղ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սուրճը նվազեցնում է անքուն գիշերվանից հետո աշխատավայրում ոչ էթիկական վարքագծի դրսևորման հնարավորությունը: Համապատասխան հոդվածը հրապարակվել է «Journal of Applied Psychology» ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 200 մարդ: Կամավորներին բաժանել են երկու հավասար խմբի: Առաջին խմբի մասնակիցներին տրամադրել են հեռուստացույցով և խաղերով լի սենյակ, որտեղ նրանք պետք է անցկացնեին անքուն գիշեր, իսկ երկրորդ խմբի մասնակիցներին հնարավորություն են տվել լավ հանգստանալ:
Հաջորդ առավոտ մասնակիցների կեսին տվել են կոֆեին պարունակող մաստակ, իսկ մյուս կեսին՝ սովորական մաստակ, ինչից հետո կամավորներին առաջարկել են անցնել խաղի, որի ժամանակ մարդկանց առաջարկել են փող բաժանել: Մասնակիցներին հորդորել են բաժանել փողն իրենց ու ընկերոջ միջև: Ընդ որում` տաբերակ «Ա»-ն նախատեսում էր, որ մասնակիցը ստանում է 5 դոլար, իսկ ընկերը` 2 դոլար, իսկ համաձայն տարբերակ «Բ»-ի` մասնակիցը ստանում էր 2 դոլար, իսկ ընկերը` 5 դոլար: Մասնակիցներին անհրաժեշտ էր ուղարկել ընկերոջը ճշմարիտ` «Ընտրի՛ր տարբերակ «Ա» և կստանաս 5 դոլար» կամ կեղծ` «Ընտրի՛ր տարբերակ «Բ» և կստանաս 5 դոլար» հաղորդագրությունը:
Պարզվել է, որ քնից զրկված մասնակիցներն ավելի հաճախ են ուղարկում կեղծ տարբերակներ, քան նրանց գործընկերները: Բացի այդ, գիտնականները նկատել են, որ կոֆեին ստացածներն ավելի հաճախ են ուղարկում ճշմարիտ տարբերակը, քան նրանք, ովքեր սովորական մաստակ էին ստացել:
Գիտնականները, սակայն, զգուշացնում են, որ կոֆեինը չի կարող փոխարինել լիարժեք քնին:

7or.am