Հարցազրույց

14.03.2016 16:55


Ա. Հարությունյան. «Օսկանյանը չի նահանջի և կփորձի լուրջ դերակատարություն ունենալ 2017-ի ընտրություններում»

Ա. Հարությունյան. «Օսկանյանը չի նահանջի և կփորձի լուրջ դերակատարություն ունենալ 2017-ի ընտրություններում»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող կուսակցության թեմայով «Vesti.am»-ը զրուցել է «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կուսակցություն ստեղծելու Վարդան Օսկանյանի որոշումը:

-Իհա՛րկե, ողջունում եմ պարոն Օսկանյանի որոշումը, որովհետև այսօր քաղաքական դաշտում, իրոք, թարմ ուժի կարիք կա: Բացի այդ, պարոն Օսկանյանը լուրջ փորձ ունի դիվանագիտական աշխատանքի առումով, և, իհարկե, վերջին տարիներին արդեն ներքին քաղաքականությամբ էր զբաղվում, և, այդ իմաստով, շատ ողջունելի քայլ է: Համոզված եմ, որ դրա կարիքն այսօր Հայաստանում կա:

-Ի՞նչ հաջողությունների կարող է հասնել այդ կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Նա հնարավորություն ունի համախմբելու, քաղաքական դաշտում իր տեղն ունենալու: Հաջողությունները, իհարկե, միշտ կապված են ակտիվության հետ, իսկ վերջին մի քանի տարիներին իր անցած ճանապարհն իրավունք է տալիս ասելու, որ նա հաստատ չի նահանջի և կփորձի լուրջ դերակատարություն ունենալ 2017-ի ընտրություններում:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը