Հարցազրույց

14.03.2016 16:36


Գ. Իսագուլյան. «Օսկանյանն իրավունք ունի քաղաքականության մեջ իր դերակատարությունն ունենալու»

Գ. Իսագուլյան. «Օսկանյանն իրավունք ունի քաղաքականության մեջ իր դերակատարությունն ունենալու»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարությունը մեծ արձագանք է ստացել քաղաքական և հասարակական շրջանակներում: «Vesti.am»-ն այս թեմայի մասին զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

-Ցանկացած նման գործունեություն, երբ մարդիկ ուզում են ստեղծել քաղաքական կազմակերպություն, նշանակում է՝ ունեն խնդիրներ: Իսկ խնդիրները կյանքի կոչելու համար այսօր միակ ձևը, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցության ստեղծումն է: Ես ողջունում եմ այդ քայլը, և գտնում եմ, որ պարոն Օսկանյանն այն մարդն է, ով իրավունք ունի թե՛ կուսակցություն ստեղծելու, թե՛ քաղաքականության մեջ իր դերակատարությունն ունենալու:

Իսագուլյանը նաև նշել է, որ Վարդան Օսկանյանի հետ ինքն ունեցել է շատ լավ հարաբերություններ:

-Մենք միասին աշխատել ենք՝ ինքը արտգործնախարար, ես նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն եմ եղել: Այդ ընթացքում շատ լավ համագործակցել ենք, հիմա նույնպես հանդիպում ենք, տարբեր հարցերի շուրջ միմյանց հետ քննարկումներ ենք անցկացնում, մեր հարաբերությունները շատ լավ ու մարդկային են, և բնական է՝ այդ առումով իմ անձնական տեսակետը չի կարող բացասական լինել,-եզրափակել է նա:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը