ՀՀ սպառողների ազգային ակադեմիայի նախագահը խորհուրդ է տվել սուպերմարկետներից ակցիայով ոչինչ չգնել
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, անդրադառնալով Հայաստանում առկա ոլորտի խնդիրներին, ասել է՝ եթե հասարակությունը պահանջկոտ է և իր իրավունքները կարողանում է ինքնուրույն պաշտպանել, ուրեմն քաղաքակիրթ է։ Սակայն, նրա գնահատմամբ, մեր երկրում իրավիճակը մի քիչ այլ է:
-Այսօր նույնիսկ ամենաթանկարժեք հիվանդանոցներում լիքը ժողովուրդ կա, ինչը նշանակում է, որ մենք հիվանդ ազգ ենք: Տարիներ առաջ ողջ ազգին կերակրեցին ժամկետանց մթերքներով, ինչն էլ բերեց այս օրվան: Վատ սննդի պատճառով մեզ մոտ նույնիսկ քաղցկեղով հիվանդ երեխաներ են ծնվում,-ասել է Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով՝ եթե չեն կարողանում ազգաբնակչությանը պաշտպանել, ուրեմն պետք է այնպես կրթեն, որ ազգը կարողանա ինքն իրեն պաշտպանել:
Ըստ բանախոսի՝ մեր երկրում ոչ ծառայություն մատուցողը, ոչ էլ սպառողն օրենքը չգիտեն:
-Բազմաթիվ պետական որոշումներ են կայացվում, բայց արդյոք դրանք գործո՞ւմ են: Մեզ մոտ կան լավ օրենքներ, բայց դրանք չեն գործում,-ասել է նա:
Մոնիթորինգի բաժնի ղեկավարՌուբեն Հայթյանն էլ անդրադառնալով սուպերմարկետներում հանդիպող կրկնապիտակներին ու ժամկետանց սննդին՝ նկատել է, որ ինքը գրեթե մեկ տարի է՝ ուսումնասիրություն է անցկացնում, բայց ոչ մի անգամ կրկնապիտակի կամ ժամկետանց սննդի չի հանդիպել և այդ խոսակցությունները կապել է հակափիարի հետ:
Մելիտա Հակոբյանն էլ խորհուրդ է տվել սուպերմարկետներից ակցիայով վաճառվող ոչինչ չգնել:
Անդրադառնալով իրենց կողմից իրականացված մոնիթորինգին՝ Ռուբեն Հայթյանն ասել է, որ խախտումներ հիմնականում գրանցվել են հացաբուլկեղենի, գազավորված ըմպելիքների, մսամթերքների շուկայում:
-Երբեմն խախտումներ են գրանցվում թռչնամսի շուկայում: Հիմա այդ ուղղությամբ ուսումնասիրություն ենք իրականացնում և որոշ ժամանակ անց արդյունքները կհրապարակենք,-նշել է մոնիթորինգի բաժնի ղեկավարը:
ՀՀ սպառողների ազգային ակադեմիայի նախագահը խորհուրդ է տվել սուպերմարկետներից ակցիայով ոչինչ չգնել
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, անդրադառնալով Հայաստանում առկա ոլորտի խնդիրներին, ասել է՝ եթե հասարակությունը պահանջկոտ է և իր իրավունքները կարողանում է ինքնուրույն պաշտպանել, ուրեմն քաղաքակիրթ է։ Սակայն, նրա գնահատմամբ, մեր երկրում իրավիճակը մի քիչ այլ է:
-Այսօր նույնիսկ ամենաթանկարժեք հիվանդանոցներում լիքը ժողովուրդ կա, ինչը նշանակում է, որ մենք հիվանդ ազգ ենք: Տարիներ առաջ ողջ ազգին կերակրեցին ժամկետանց մթերքներով, ինչն էլ բերեց այս օրվան: Վատ սննդի պատճառով մեզ մոտ նույնիսկ քաղցկեղով հիվանդ երեխաներ են ծնվում,-ասել է Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով՝ եթե չեն կարողանում ազգաբնակչությանը պաշտպանել, ուրեմն պետք է այնպես կրթեն, որ ազգը կարողանա ինքն իրեն պաշտպանել:
Ըստ բանախոսի՝ մեր երկրում ոչ ծառայություն մատուցողը, ոչ էլ սպառողն օրենքը չգիտեն:
-Բազմաթիվ պետական որոշումներ են կայացվում, բայց արդյոք դրանք գործո՞ւմ են: Մեզ մոտ կան լավ օրենքներ, բայց դրանք չեն գործում,-ասել է նա:
Մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ անդրադառնալով սուպերմարկետներում հանդիպող կրկնապիտակներին ու ժամկետանց սննդին՝ նկատել է, որ ինքը գրեթե մեկ տարի է՝ ուսումնասիրություն է անցկացնում, բայց ոչ մի անգամ կրկնապիտակի կամ ժամկետանց սննդի չի հանդիպել և այդ խոսակցությունները կապել է հակափիարի հետ:
Մելիտա Հակոբյանն էլ խորհուրդ է տվել սուպերմարկետներից ակցիայով վաճառվող ոչինչ չգնել:
Անդրադառնալով իրենց կողմից իրականացված մոնիթորինգին՝ Ռուբեն Հայթյանն ասել է, որ խախտումներ հիմնականում գրանցվել են հացաբուլկեղենի, գազավորված ըմպելիքների, մսամթերքների շուկայում:
-Երբեմն խախտումներ են գրանցվում թռչնամսի շուկայում: Հիմա այդ ուղղությամբ ուսումնասիրություն ենք իրականացնում և որոշ ժամանակ անց արդյունքները կհրապարակենք,-նշել է մոնիթորինգի բաժնի ղեկավարը:
Աղյուրը՝ «vesti.am»