Աշխարհ

14.03.2016 18:35


Հրապարակվել է Անկարայի ահաբեկչության ենթադրյալ իրագործողներից մեկի լուսանկարը

Հրապարակվել է Անկարայի ահաբեկչության ենթադրյալ իրագործողներից մեկի լուսանկարը

Թուրքական ԶԼՄ–ն հրապարակել է Անկարայի ահաբեկչության ենթադրյալ իրագործողներից մեկի լուսանկարը։ Հետաքննության տվյալներով՝ ականապատ մեքենաները պայթեցրել են մի կին և մի տղամարդ։ Այդ նպատակով օգտագործվել է հունվարի 10–ին Շանլիուրֆայից գողացված BMW –ն։

Նշվում է, որ կին մահապարտը Բալըքեսիրի համալսարանի ուսանողուհի է եղել, որն ավելի վաղ քարոզչական աշխատանքներ է կատարել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության համար։ Հաղորդվում է նաև, որ ուսանողուհին թղթակցել է ընդդիմադիր «Քումհուրիեթին»։

«Karar»–ի փոխանցմամբ՝ Շանլիուրֆա քաղաքում ձերբակալել են աղջկա հարազատներին։ Հայրը՝ Սեհեր Դեմիրը, պնդել է, որ 2013–ից չի շփվել դստեր հետ։

Հիշեցնենք՝ մարտի 13–ին Աթաթուրքի ծառուղու մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը