Իսրայելցի մասնագետները Երևանում «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց կանցկացնեն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասը և «ԲԻՆԱ»խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը: Պատվիրակությունը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացմանկենտրոն» (CARD) հիմնադրամի ու«ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն և գործողությունների ծրագրի» շրջանակում:
«Իսրայելի հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման բնագավառում, որը հիմնված է գիտական վերջին նորարարությունների վրա, չափազանց կարևոր է մեր երկրի համար: Համոզված եմ, որ այս դասընթացը շատ հետաքրքիր և օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Բարձր գնահատելով հայ-իսրայելական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս բնագավառում երկու երկրների միջև առկա է չիրացված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնելմեծ արդյունքների:
Հանդիպման մասնակիցները նախարարին համառոտ ներկայացրել են դասընթացի հիմնական թեմաներն ու մեթոդաբանությունը և ընդգծել, որ հիմնական շեշտը դրվելու է գյուղատնտեսության քաղաքականությունը ու գործնականում դրա կիրառումը առավելագույնս միմյանց մոտեցնելու սկզբունքի վրա:
Վստահություն հայտնելով, որ նման դասախոսությունները շարունակական բնույթ կկրեն և կընդգրկեն շահագրգռված անձանց լայն շրջանակ` նախարարը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դասընթացի մասնակիցներին:
Դասընթացներից բացի ծրագրի շրջանակում նախատեսվում է խորհրդատվություն և աջակցություն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը քաղաքականության մշակման, արժեշղթաների զարգացման և այլ ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել սեմինարներ ու հանդիպումներ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Իսրայելցի մասնագետները Երևանում «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց կանցկացնեն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասը և «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը: Պատվիրակությունը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացմանկենտրոն» (CARD) հիմնադրամի ու«ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն և գործողությունների ծրագրի» շրջանակում: