Աշխարհ

14.03.2016 14:10


Մոսկվայում «եղանակային Արմագեդոն» է սպասվում

Մոսկվայում «եղանակային Արմագեդոն» է սպասվում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչները չպետք է մոռանան, որ Ռուսաստանը շատ սառը երկիր է, իսկ Մոսկվան ցածր ջերմաստիճանների առումով զիջում է միայն Ուլան Բատորին և Աստանային: Այդ իսկ պատճառով գարունը դեռ երկար ժամանակ չի գա: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը, ով Մոսկվայում եղանակային Արմագեդոն է կանխագուշակել:

«Մարտը մեզ համար գարնանային ամիս չէ: Բազմամյա դիտարկումների համաձայն` անցումը 0-ից տեղի է ունենում միայն մարտի 27-ի կողմերը: Այժմ մենք ընկղմվում ենք «արկտիկական ցրտի պարկ», և ես մտահոգություններ ունեմ, որ մինչև ամսվա վերջ մենք չենք կարողանալու դուրս գալ այնտեղից», - հայտնել է Տիշկովեցը` խորհուրդ տալով հնարավորինս տաք հագնվել, քանի որ մայրաքաղաքում հյուսիսային քամի է սպասվում։

«Ջերմասիճանն աստիճանաբար նվազելու է: Շաբաթվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: Հաջորդ շաբաթ սպասվում է «Արմագեդոն»: Լինելու է ուժեղ փոթորիկ, գիշերը նկատվելու է թեթև սառնամանիք, իսկ ցերեկը, լավագույն դեպքում, լինելու է 0 աստիճան», - ասել է մասնագետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը