Տնտեսական

14.03.2016 13:30


Լ. Յոլյան. «Բանակցություններ են ընթանում գազի գնի լրացուցիչ իջեցման ուղղությամբ»

Լ. Յոլյան. «Բանակցություններ են ընթանում գազի գնի լրացուցիչ իջեցման ուղղությամբ»

Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում գազի գնի լրացուցիչ իջեցման ուղղությամբ, և մոտ ժամանակներս վերջնական պայմանավորվածությունների մասին կտեղեկացվի հանրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ հիշեցնելով, որ գազի 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ պայմանագիրը չկնքվի, և ապրիլի 1-ից նորից 189 դոլար վճարենք գազի դիմաց, նախարարը պատասխանել է. «Չեմ կարծում»։

Իսկ հարցին՝ ՌԴ կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ուղեկցելիս բանակցությունների ընթացքում նկատե՞լ է արդյոք խոչընդոտներ, Յոլյանը պատասխանել է, որ որ նախնական քննարկվել են հնարավոր մաքսիմալ իջեցման տարբերակները, և հավելել, որ ռուսական կողմից զգացել է բավականին դրական վերաբերմունք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը