Աշխարհ

14.03.2016 11:55


Պետդումայից առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Հիլարի Քլինթոնի նկատմամբ

Պետդումայից առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Հիլարի Քլինթոնի նկատմամբ

ՌԴ Պետդումայի պատգամավորները, որոնց թվում են «Եդինայա Ռոսիա», «Սպրավեդլիվայա Ռոսիա», Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, կոչ են արել պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ «Յարոշենկոյի ցուցակի» շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, նախաձեռնության հեղինակների կարծիքով` հենց Քլինթոնը պետք է դառնա «Յարոշենկոյի ցուցակի» հիմնական դեմքը, քանի որ առանց 2010-ին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Քլինթոնի իմացության՝ ՌԴ քաղաքացու ձերբակալումը երրորդ երկրի տարածքում հնարավոր չէր:

Բացի այդ, ցուցակում առաջարկվում է ընդգրկել նաև ԱՄՆ Նյու Յորքի Հարավային համայնքի դաշնային դատախազ Պրիտա Բհարարային, Նյու Յորք նահանգի շրջանային դատավոր Ջեդ Ռաքոֆֆին, թմրանյութերի դեմ պայքարի վարչության աֆրիկյան մասնաճյուղի ղեկավար Սեմ Գեյեյին, ինչպես նաև բոլոր այն վերաքննիչ դատավորներին, ովքեր հրաժարվել են դիտարկել Յարոշենկոյի բողոքը:

Նշենք, որ ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին ԱՄՆ–ում մեղադրել են թմրադեղերի մաքսանենգության մեջ։ Նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը