Դե Միսթուրա. «Սիրիայի հարցով տարաձայնություններից շահում է միայն ԻՊ-ն»
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Սթաֆֆան դե Միսթուրան կարծում է, որ սիրիական հակամարտության լուծման հարցում առկա տարաձայնություններից շահում են միայն «Իսլամական պետության» զինյալները։Այս մասին նա հայտնել է «The Telegraph»-ի հետ հարցազրույցում։
Դե Միսթուրան նշել է, որ դրական տեղաշարժ է նկատում Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագրի կատարման հարցում՝ ձեռք բերված փետրվարի 22-ին՝ ՌԴ և ԱՄՆ խորհրդակցությունների արդյունքում։
Նրա խոսքով՝ հրադադարը գործում է, սակայն դեռ չափազանց փխրուն է։
Դե Միսթուրան շեշտել է, որ հրադադարի հարցով ձեռք բերված հաջողության հիմնական պատճառներից մեկն ԱՄՆ-ի և ՌԴ–ի համագործակցությունն էր։
Դե Միսթուրա. «Սիրիայի հարցով տարաձայնություններից շահում է միայն ԻՊ-ն»
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Սթաֆֆան դե Միսթուրան կարծում է, որ սիրիական հակամարտության լուծման հարցում առկա տարաձայնություններից շահում են միայն «Իսլամական պետության» զինյալները։ Այս մասին նա հայտնել է «The Telegraph»-ի հետ հարցազրույցում։

7or.am