Աշխարհ

14.03.2016 10:10


Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի միանգամից 3 շրջանում

Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի միանգամից 3 շրջանում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվել է մարզային ընտրությունները միանգամից 3 շրջանում ներգաղթյալների հանդեպ փոխզիջումային քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Արևմտյան Բադեն–Վյուրթեմբերգի, Ռեյլանդ–Փֆալցի և արևելյան Սաքսոնիա–Անգալթի բնակիչները նախընտրել են իրենց ձայնը տալ Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության մրցակիցներին, մասնավորապես «Այլընտրանք Գերմանիայի համար» շարժմանը վերջինի «հակամիգրացիոն» դիրքորոշման համար։ Պարբերականը նշում է, որ այդ կուսակցությունն առաջին անգամ է այդքան ձայն ստացել։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ոչ մի կուսակցություն չի հաղթահարել տեղական խորհրդարաններ անցնելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն շեմը։

Դաշնային 3 երկրում է ապրում ԳԴՀ բնակչության մոտ 15–20%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը