Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 37–ի (լրացված)
Թուրքական իշխանությունների հաղորդած վերջին տվյալներով՝ Անկարայի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 34–ի, 125-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել. նրանցից 19–ի դրությունը գնահատվում է ծանր։
ТАСС–ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է Թուրքիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում՝ Աթաթուրքի ծառուղում, տեղական ժամանակով 18:43–ին։ Ենթադրաբար, ականապատ մեքենան, որն այդ պահին գտնվում էր ավտոբուսների կանգառի մոտ, պայթեցրել է մահապարտ–ահաբեկիչը։ Այդ ժամանակ ավտոբուսում 20 մարդ է եղել։
Պայթյունի հետևանքով մի քանի մեքենա է բռնկվել, որոտի ալիքից փշրվել են հարակից շենքերի պատուհանները։ Թուրքիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ տեղում զոհվել է 30 մարդ, ևս 4–ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոողանը հայտարարել է, որ իր երկիրն ահաբեկիչների թիրախ է դարձել տարածաշրջանում տիրող անկայունության պատճառով՝ հավելելով, որ Թուրքիան վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարելու գործում։
Կատարվածի կապակցությամբ Անկարային իրենց ցավակցությունն են հայտնել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ՄԱԿ–ը, ՆԱՏՕ–ն, ԵՄ–ն։
«Lifenews»–ի փոխանցմամբ՝ ահաբեկչության վայրից 20 մ հեռավորության վրա է գտնվել Թուրքիայում Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը, որը հրաշքով է փրկվել։
...
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 37–ի. տուժածներից երեքը մահացել է հիվանդանոցում, ևս 29–ի վիճակը շարունակում է ծանր նալ։
Հետաքննության տվյալներով՝ ականապատ մեքենաները պայթեցրել են մի կին և մի տղամարդ։ Այդ նպատակով օգտագործվել է հունվարի 10–ին Շանլիուրֆայից գողացված BMW –ն։

7or.am