Աշխարհ

13.03.2016 21:07


Կոտ դ"Իվուարի զբոսաշրջիկներին գնդակահարել են «Ալլահ աքբար» վանկարկումներով (լրացված)

Կոտ դ"Իվուարի զբոսաշրջիկներին գնդակահարել են «Ալլահ աքբար» վանկարկումներով (լրացված)

Վերջին տվյալներով՝ 12 մարդ է զոհվել Կոտ դ'Իվուարի Գրանդ Բասսամ ծովափնյա հանգստավայրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ զոհերի թվում 4 եվրոպացի կա, վիրավորների թվում՝ լիբանանցիներ։

Նռնակներով ու Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներով զինված, կամուֆլյաժ հագած ահաբեկիչները ներխուժել են Գրանդ Բասսամի «Etoile du Sud» հյուրանոցի տարածք ու կրակ բացել այնտեղ հանգստացողների ուղղությամբ։

Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները տարհանում են մարդկանց ծովափից, որտեղից շարունակում են հատուկենտ կրակոցներ լսվել։

Թե կոնկրետ ով է կանգնած հարձակման հետևում, դեռևս հայտնի չէ, սակայն ականատեսները պնդում են, որ դիմակավորված հանցագործները բղավում էին «Ալլահ աքբար»։

Հաղորդվում է, որ այդ հանգստավայրն են հիմնականում նախընտրում արևմտյան երկրների զբոսաշրջիկները։

...

Տեղական իշխանությունները հայտարարել են հակաահաբեկչական գործողության արդյունքում զինյալներին ոչնչացնելու մասին։ Զոհվածների թվում նաև 5–ամյա երեխա կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը