Ռ. Բերեզովսկի. «Չեմ հավատում, որ ֆուտբոլից դուրս բաներ են եղել»
Ես չեմ հավատում, որ թիմակիցներս կարող էին դավաճանել ազգային հավաքականին: Այդ մասին «NEWS.am»-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին, որի հրաժեշտի խաղը տեղի կունենա մարտի 25-ին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ընկերական խաղում:
–Ռոմա՛ն, այդ օրը սիմվոլիկ դուրս գալո՞ւ եք մարզադաշտ, թե՞ լինելու եք հյուրի կարգավիճակում:
–Անկեղծ ասած՝ դեռ չգիտեմ: Ամբողջովին ծանոթ չեմ միջոցառման ծրագրին:
–Վաղուց գիտեի՞ք, որ սա Ձեր հրաժեշտի խաղն է լինելու, թե՞ որոշումը նոր է կայացվել:
–Մոտ երեք շաբաթ առաջ զանգեցին ֆեդերացիայից եւ հարցրին՝ հարմա՞ր է արդյոք ինձ այդ օրը:
–Ե՞րբ եք ժամանալու:
–Խաղի նախօրեին:
–Ինչպե՞ս են գործերը նոր աշխատավայրում:
–Երկար ընտելանում էի: Հիմա ամեն օր խաղային է, մարզումներ ենք անում: Ամեն բան նոր է, ոչ ինչպես մարզիկների մոտ:
–Երեւի կարդացել եք, որ Ձեր չորս խաղընկերներին չկանչեցին այս խաղին: Նրանք, հավանաբար, այն ֆուտբոլիստներն են, որոնց մեղադրում էին Ալբանիայի հետ խաղը հանձնելու մեջ:
–Ինձ համար դա անսապասելի էր: Զարմանալի փոփոխություններ: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էր այս փոփոխությունը ճիշտ: Կարծում եմ՝ փորձառու սերունդը պետք է աստիճանաբար իր տեղի զիջի երիտասարդներին:
–Իսկ ի՞նչ կասեք նրանց հասցեին հնչած մեղադրանքների մասին:
–Ես չեմ հավատում, որ այդպիսի բան է եղել: Ես հավատում եմ, որ նրանք խաղացել են այնպես, ինչպես կարող էին: Չեմ հավատում, որ ֆուտբոլից դուրս բաներ են եղել:
–Ի՞նչ կասեք Ռոբերտ Արզումանյանի՝ հավաքականից հեռանալու մասին: 11 տարի միասին խաղացիք հավաքականում եւ գրեթե միասին հեռացաք:
–Շատ ցավոտ է, որ այդպես եղավ: Ես ողջ իրավիճակին տեղյակ չեմ: Դա նրա որոշումն էր: Դժվար է նրան մեղադրել, բայց ափսոս, որ այդպես եղավ:

Աղբյուրը՝ «NEWS.am»