Աշխարհ

12.03.2016 20:31


Թուրքիան այս տարի Գալիպոլիի միջոցառումները մարտի 18–ին կնշի

Թուրքիան այս տարի Գալիպոլիի միջոցառումները մարտի 18–ին կնշի

Այս տարի թուրքական իշխանությունները մտադիր են Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները մարտին նշել։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։ Աղբյուրը նշում է, որ տոնի կապակցությամբ 2 միջոցառումներն ավանդականի պես տեղի կունենան մարտի 18-ին։

Հիշեցնենք՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու նպատակով պաշտոնական Անկարան որոշեց Գալիպոլիի 100–ամյակի միջոցառումներն ապրիլի 24-ին անցկացնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 100 երկրի ղեկավարի հրավիրեց, նաև՝ Սերժ Սարգսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը