Ղրղզստանի վարչապետն արգելել է նախարարներին քննադատել կառավարության որոշումները
Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևն արգելել է նախարարների կաբինետի անդամներին երկրի կառավարության ընդունած որոշումներին հակասող հայտարարություններ անել: Այս մասին հայտնում է «ria.ru»-ն։
Նշվում է, որ վերջին շրջանում Ղրղզստանում հաճախակիացել են ավելի վաղ կառավարության հավանությանն արժանացած օրինագծերի չեղարկումները։
«Բոլոր քննարկվող կամ ընդունվող որոշումների հարցով մենք պետք է միասնական դիրքորոշում ունենանք։ Խորհրդարանի լիագումար նիստերի ժամանակ մեր լիազորված ներկայացուցիչները պետք է պաշտպանեն կառավարության դիրքորոշումը: Անթույլատրելի է, որ նախարարներից ինչ–որ մեկը երկրի կառավարության ընդունած որոշմանը հակասող հայտարարությամբ հանդես գա»,-ասել է Սարիևը կառավարության նիստին՝ հավելելով, որ բոլոր նման դեպքերում ծառայողական հետաքննություն կանցկացվի։

7or.am