ԻԼԻՊ-ի ահաբեկիչները նաև ռուսերենն են օգտագործում ճանապարհային ցուցանշաններում
Սիրիայի արևելյան նահանգում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող ճանապարհների վրա շրջանների նոր անվանումներով ցուցանակներ են հայտնվել:
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»–ը, Դեյր էզ Զորը ծայրահեղականերն անվանել են «Վիլայաթ հայեր», ինչը թարգմանաբար նշանակում է «բարիության տարածաշրջան»: Աղբյուրի փոխանցմամբ՝ գրառումներն արվում են երեք լեզվով՝ արաբերենով, ռուսերենով և անգլերենով: Ընդ որում՝ նշանների վրա նշված է ոչ թե հեռավորությունը մինչև բնակավայր, այլ «վիճակը»:
Բացի այդ, աշխարհագրական ուղենիշների մոտ առանձին նշվում է ուղղությունը, որտեղ գտնվում են ահաբեկիչների հակառակորդները՝ Սիրիայի իշխանական զորքերը և քուրդ ապստամբները:
Տեղացիները հայտնել են, որ ռուսերենով գրառումներն արվել են հատուկ օտարերկրյա վարձկանների համար, ովքեր եկել են ռուսալեզու երկրներից, ինչպես նաև Հյուսիսային Կովկասից և Միջին Ասիայից եկած ահաբեկիչների համար, ովքեր այդքան էլ լավ չեն տիրապետում արաբերենին:

7or.am