Աշխարհ

12.03.2016 13:25


Նենսի Ռեյգանի հուղարկավորության ժամանակ Հիլարի Քլինթոնն անհարմար իրավիճակում է հայտնվել

Նենսի Ռեյգանի հուղարկավորության ժամանակ Հիլարի Քլինթոնն անհարմար իրավիճակում է հայտնվել

Անհարմար իրավիճակում է հայտնվել ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ՝ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանի հուղարկավորման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, իր խոսքում քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռեյգան ամուսիններն ակտիվորեն մասնակցել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրին: Սակայն, ինչպես պարզաբանել է մասնակիցներից մեկը, ՁԻԱՀ-ն առաջին անգամ ներառվել է հիվանդությունների ցուցակ 1981 թվականին, իսկ Նենսի Ռեյգանը հիվանդության մասին խոսել է միայն 4 տարի անց:

Հիլարի Քլինթոնը «Twitter» միկրոբլոգի իր էջում ներողություն է խնդրել այդ անհարմար միջադեպի համար՝ հավելելով, որ Ռոնալդ և Նենսի Ռեյգանները շատ բան են արել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը