Մեկ շաբաթ առաջ Մոսկվայում հոսպիտալացված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոցի մամուլի ծառայությանը հղումով։
«Այսօր նրան դուրս ենք գրելու, նրա վիճակը բավարար է»,- հայտնել են հիվանդանոցից։
Ավելի վաղ Ջիգարխանյանի հարազատները հերքել էին դերասանի դրության վատթարացման մասին լուրերը։ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունից էլ հայտնել էին, որ դերասանը հերթական վերականգնողական թերապիան է անցնում:
Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվում հիվանդանոցից

7or.am