Աշխարհ

12.03.2016 12:20


ՄԱԿ ԱԽ–ն արձագանքել է խաղաղապահների մասնակցությամբ սեռական ոտնձգություններին

ՄԱԿ ԱԽ–ն արձագանքել է խաղաղապահների մասնակցությամբ սեռական ոտնձգություններին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ստիպված է եղել նոր բանաձև ընդունել խաղաղապահների շարքերում սեռական ոտնձգությունների դեմ: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, նման քայլ է արվել Աֆրիկայում տեղի ունեցած մի շարք սեռական սկանդալներից հետո, որոնց մասնակից էին դարձել խաղաղապահ զորքերի ներկայացուցիչները:

Մասնավորապես, խաղաղապահները բազմաթիվ անգամ զանգվածային բռնաբարությունների են մասնակցել: Առկա տեղեկություններով՝ նրանք վճարի, այդ թվում` սննդի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել աֆրիկյան աղքատ կանանց հետ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայության ներկայացուցիչները զեկույց էին հրապարակել, համաձայն որի` ընդհանուր առմամբ, խաղաղապահների դեմ 480 բողոք է ներկայացվել, որոնցում տեղ են գտել նաև երեխաների նկատմամբ բռնաբարության դեպքեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը