Աշխարհ

12.03.2016 12:00


Թուրք բանաստեղծ. «Ես չեմ վախենում Էրդողանից՝ ինչպես Պուշկինը չէր վախենում կայսրից»

Թուրք բանաստեղծ. «Ես չեմ վախենում Էրդողանից՝ ինչպես Պուշկինը չէր վախենում կայսրից»

Թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարը, որն իր բանաստեղծությունով ներողություն էր խնդրել Ռուսաստանից խոցված «Су-24» ինքնաթիռի համար, «LifeNews»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի վախենում իշխանությունների կողմից կազմակերպված հնարավոր հետապնդումերից:

«Բանաստեղծը չպետք է մտածի` ինչպես են մյուսներն արձագանքելու նրա բանաստեղծություններին: Տարբեր խմբերը երկրում կարող են տարբեր կարծիք հայտնել, սակայն բանաստեղծը չպետք է լսի նրանց: Բանաստեղծը ազգի խիղճն ու ձայնն է», - ասել է Հայդարը:

Նա նշել է, որ իր համար քաղաքացիական դիրքորոշման ամրության և առնականության չափանիշը ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինն է:

«Տեսե՛ք, Պուշկինը վախենո՞ւմ էր կայսրից: Ո՛չ: Չի՛ կարելի վախենալ ո՛չ կայսրերից, ո՛չ սուլթաններից, ո՛չ բռնապետերից: Ճշմարտությունն ասելիս բանաստեղծը չպետք է վախենա ինչ-որ մեկից: Դա տարրական տղամարդկություն է: Եթե բանաստեղծը չի ասում այն, ինչ պետք է ասի, նրան բանաստեղծ չի կարելի համարել»,–շեշտել է Հայդարը:

Ըստ նրա` ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածը ոչ միայն Էրդողանի, այլ նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ` Սիրիայի տարածքում պատերազմող ահաբեկչական կազմակերպությունների մեղքն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը