Աշխարհ

12.03.2016 10:50


Աքսյոնովը հայտարարել է Ղրիմը զինված ճանապարհով վերադարձնելու անհնարինության մասին

Աքսյոնովը հայտարարել է Ղրիմը զինված ճանապարհով վերադարձնելու անհնարինության մասին

Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը խորհուրդ է տվել չկազմել թերակղզին ռազմական ճանապարհով գրավելու ծրագրեր։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Որ ինչ–որ մեկը պատրանքներ է ստեղծում իր համար, թե Ղրիմը հնարավոր է վերադարձնել ռազմական ճանապարհով, թող իզուր ժամանակ չկորցնի դրա վրա. դա անօգուտ զբաղմունք է։ Նման բան երբեք չի լինի»,–ասել է Աքսյոնովը։

Նա հավելել է, որ Ղրիմն ընդմիշտ ռուսական կլինի, և այն գրավելու շատերի ծրագրերը կմնան իբրև անիրականանալի հույսեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը