Չիկագոյում անվտանգության նկատառումներով հետաձգել են Թրամփի ելույթը (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթը Չիկագոյում հետաձգվել է անվտանգության նկատառումներով։ Այս մասին հայտնում է NBC–ն։
Պատճառը քաղաքում նրա կողմնակիցների ու հակառակորդների ընդհարումներն են եղել։ Նշվում է, որ ծրագրված ելույթի օրը Թրամփին աջակցելու նպատակով «UIC Pavilion»–ի մոտ բազմահազարանոց ամբոխ է հավաքվել։ Հանրապետականի հակառակորդներն էլ կրել են «Մահմեդականները միասնական են՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի» գրությամբ շապիկներ։
Արդյունքում՝ Թրամփը խորհրդակցել է անվտանգության ծառայությունների հետ ու որոշել մեկ օրով հետաձգել ելույթը։ Ոստիկանությունը կանխել է նրա կողմնակիցների ու ընդդիմադիրների բախումները։
Առանց միջադեպի չի անցել նաև Սենթ Լուիսի ելույթը. Թրամփի հակառակորդները մի քանի անգամ ընդհատել են նրա խոսքը, նրանցից ոմանց հեռացրել են.
«Գնա՛ տուն ու աշխատանք գտի՛ր»,–խորհուրդ է տվել Թրամփը բողոքարարին։

7or.am