Լրահոս

01.12.2009 10:16

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այնուհետեւ տեղի է ուենցել  եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև, որն ընթացավ աշխատանքային ճաշի ձեւաչափով:

Հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։