Ավստրալիայում հայտնաբերել են դոդոշներով սնվող սարդի
Ուշագրավ սարդ են բացահայտել Ավստրալիայի գիտնականները: Ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, «Dolomedes briangreenei» տեսակի սարդը որսի համար օգտագործում է ջրային ալիքները, որոնց տատանումն օգնում է որոշել զոհի գտնվելու վայրը:
Աղբյուրի փոխանցմամբ` թեև սարդի չափերը չեն գերազանցում մարդու ձեռքը, դա չի խանգարում «Dolomedes briangreenei»-ին սնվելու իրենից մեծ կենդանիներով: Նրա սննդակարգն են կազմում աղա–դոդոշը, որի չափը հասնում է 24 սմ-ի, ձկնեղենը, գորտերն ու միջատները:
Քվինսլենդի թանգարանի գիտնական Ռոբերտ Ռեյվենի խոսքերով` որսի ժամանակ սարդը նստում է քաղցրահամ ջրի մեջ, և երբ հայտնվում է զոհը, «Dolomedes briangreenei»-ըխայթելով թունավորում է նրան ու տանում դեպի ափ, որտեղ և ուտում է:
Բարեբախտաբար, սարդըմարդկանց համար որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին՝ գիտնականների կարծիքով՝ այն կարող է օգնել 80 տարի առաջ Ավստրալիա ներկրած և էկոհամակարգին մեծ վնաս հասցնող հսկայական աղա–դոդոշների դեմ պայքարում:
Ավստրալիայում հայտնաբերել են դոդոշներով սնվող սարդի
Ուշագրավ սարդ են բացահայտել Ավստրալիայի գիտնականները: Ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, «Dolomedes briangreenei» տեսակի սարդը որսի համար օգտագործում է ջրային ալիքները, որոնց տատանումն օգնում է որոշել զոհի գտնվելու վայրը:
Աղբյուրի փոխանցմամբ` թեև սարդի չափերը չեն գերազանցում մարդու ձեռքը, դա չի խանգարում «Dolomedes briangreenei»-ին սնվելու իրենից մեծ կենդանիներով: Նրա սննդակարգն են կազմում աղա–դոդոշը, որի չափը հասնում է 24 սմ-ի, ձկնեղենը, գորտերն ու միջատները:
Քվինսլենդի թանգարանի գիտնական Ռոբերտ Ռեյվենի խոսքերով` որսի ժամանակ սարդը նստում է քաղցրահամ ջրի մեջ, և երբ հայտնվում է զոհը, «Dolomedes briangreenei»-ը խայթելով թունավորում է նրան ու տանում դեպի ափ, որտեղ և ուտում է:
Բարեբախտաբար, սարդը մարդկանց համար որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին՝ գիտնականների կարծիքով՝ այն կարող է օգնել 80 տարի առաջ Ավստրալիա ներկրած և էկոհամակարգին մեծ վնաս հասցնող հսկայական աղա–դոդոշների դեմ պայքարում:
7or.am