Պեսկով. «Ռուսաստանը չի լուծի ԼՂ հակամարտությունը Երևանի ու Բաքվի փոխարեն»
Պաշտոնական Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այս մասին, «regnum.ru»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, առկա միջազգային ձևաչափերով լինելով պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,–նշել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այդ ուղղությամբ ՌԴ կողմից գործադրվող քայլերը միանգամյա ջանք չեն, այլ հետևողական գիծ։
Միաժամանակ, Պեսկովը շեշտել է, որ վերջնական որոշումներ ու նախաձեռնություններ կարող են լինել միայն այդ հակամարտության անմիջական մասնակիցների կողմից, և ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն լուծի ԼՂ հակամարտությունը Երևանի ու Բաքվի փոխարեն։
Հիշեցնենք՝ նախօրեին Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իր երախտագիտությունն էր հայտնել ռուս առաջնորդին ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի գործադրած ջանքերի համար։

7or.am