Աշխարհ

11.03.2016 14:40


ՆԱՏՕ–ի գեներալն առաջարկել է կիսել Սիրիան՝ ինչպես Հարավսլավիան

ՆԱՏՕ–ի գեներալն առաջարկել է կիսել Սիրիան՝ ինչպես Հարավսլավիան

ՆԱՏՕ–ի եվրոպական հրամանատարության նախկին ղեկավար ղեկավար Ջեյմս Սթավրիդիսն առաջարկել է տրոհել Սիրիան Հարավսլավիայի օրինակով՝ պնդելով, որ երկրում քաղաքացիական ու քաղաքական ճգնաժամից կարելի է ազատվել միայն այդ ճանապարհով։

Գեներալի կարծիքով Սիրիան արդեն իսկ դադարել է որպես երկիր գոյություն ունենալուց. նրա շատ շրջաններում զինված խոշոր խմբավորումներ են գործում, որոնք մտադիր չեն ենթարկվել այդ երկրի նախագահ Բաշար Ասադին և ուզում են իրենց գրաված տարածքներում իշխել սեփական օրենքներով։

«Սիրիան ստեղծվել է միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո և չի կարող հպարտանալ հնագույն քաղաքակրթությամբ, ինչպիսին Իրանինն ու Վրաստանինն է»,–զինվորականի խոսքն է մեջբերում RT–ն։

Սթավրիդիսի կարծիքով Սիրիայի վերակազմավորումը կարելի է սկսել ԻԼԻՊ–ի ահաբեկիչներին ջախջախելուց կամ գոնե առավելագույն չափով նրանց դիրքերը թուլացնելուց հետո։

Եթե Սիրիայում խաղաղ կարգավորմանը մասնակցող կողմերը կարողանան հաջող բանակցություններ անցկացնել, ապա ժամանակի ընթացքում նրանց կհաջողվի համաձայնության հասնել թե՛ նոր սահմանադրության և թե՛ նոր ընտրությունների հարցերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը