Լրահոս

08.02.2011 15:39


Լիտվայի Սեյմի խոսնակ. «Լիտվայում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել»

Պաշտոնական այցով Բաքու ժամանած Լիտվայի Սեյմի խոսնակ Իռենա Դյագուտենեն, «ANS TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Լիտվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել, և այդ փաստաթուղթը ստորագրված է խորհրդարանի 50 անդամների կողմից։ Նա նշել է, որ մոտակա ժամանակներում այդ բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի և հույս է հայտնել,  որ այն կընդունվի։

Իռենա Դյագուտենեն ավելացրել է, որ Լիտվան միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը