Քաղաքական

11.03.2016 12:35

ՊՆ խոսնակ. «Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել»

ՊՆ խոսնակ. «Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական հերթական սադրանքն ու ապատեղեկատվությունը: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը 10-15 զինծառայողի կորուստ է տվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախի պաշտպանության բանակը հստակ ներկայացրել է, որ որևէ կորուստ չունի: Հայաստանի Հանրապետության կողմից ևս կորուստներ չկան: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հստակ սադրանքների է դիմում: Մի քանի օր առաջ մենք ներկայացրեցինք, որ իրավիճակն ապակայունացնող գործողություններ են սկսվել ադրբեջանական կողմից: ԼՂՀ պաշտպանության բանակը հստակ թվեր է հայտնել դիվերսիայի փորձի կանխման մասին: Փաստ է, որ հերթական անգամ բարձր օղակի հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում ադրբեջանական կողմն իրավիճակն ապակայունացնող քայլեր է ձեռնարկում»,-նշեց նա:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր, դիվերսիայի արդյունքում հայկական բանակը 10-15 զինծառայող և ռազմական տեխնիկա է կորցրել:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։