Աշխարհ

11.03.2016 11:55


ԻԼԻՊ-ն արագորեն կորցնում է իր եկամուտները

ԻԼԻՊ-ն արագորեն կորցնում է իր եկամուտները

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թոբիաս Էլվուդը միջազգային գործերով կոմիտեի նիստի ժամանակ հայտնել է, որ ԻԼԻՊ-ի եկամուտները զգալիորեն կրճատվել են:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, Էլվուդը հայտնել է, որ ահաբեկիչների եկամուտների հիմնական աղբյուրը` մոտ 40%-ը, շարունակում է մնալ նավթը: Մոտավորապես նույնքան էլ բերում է ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում հարկերի հավաքագրումը: Եկամուտների մոտ 20%-ը գալիս է մաքսանենգությունից, թրաֆիքինգից և թմրանյութերի վաճառքից: Իսկ դրանց 10%-ն ահաբեկիչները ստանում են հովանավորներից:

Ըստ Էլվուդի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները վերջին ժամանակահատվածում կրճատվել են 25-30%-ով, իսկ ընդհանուր եկամուտները՝ 10%-ով: Արտգործնախարարի տեղակալի կարծիքով դա պայմանավորված է Մեծ Բրիտանիայի կողմից գործադրված ջանքերով:

«Տարածաշրջանային համակարգը «ցանցային է» և հեշտ թափանցելի ապօրինի կապիտալի համար: Սակայն մենք բանակցություններ ենք վարում մեր գործընկերների հետ, և սողանցքերի վերացման աշխատանք է տարվում: Շատ բան է արվում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի հետ համագործակցելով: Այսպես, օրինակ, դադարեցվել է այդ երկրների կողմից ԻԼԻՊ-ին պետական միջոցների տրամադրումը», - անկեղծացել է Էլվուդը:

Ի պատասխան պատգամավորների հարցին` ի՞նչ նկատի ունի Էլվուդը, նա նշել է.

«Կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է զգալիորեն կրճատել ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող միջոցները, քանի որ Ծոցի երկրների իշխանությունները «սեղմել են» մասնավոր հովանավորներին», - փորձել է բացատրել Էլվուդը:

Նա նաև խոստովանել է, որ Լոնդոնի և վերոնշյալ երկրների միջև իրականացվում է վերահսկողական կառույցների համագործակցություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը