Լրահոս

02.12.2010 14:06


Թուրքիայի հայկական համայնքը պատրիարքի ընտրություններ է պահանջում

Թուրքիայի հայկական համայնքը պատրիարքի ընտրություններ է պահանջում

Թուրքիայի հայկական համայնքը հավաքել է մոտ 5000 ստորագրություն, որպեսզի իրավունք ստանա պատրիարք ընտրելու տեղապահին, ով փոխարինում է ներկայումս հիվանդ պատրիարքին։ Այս մասին գրում է թրքական «Today's Zaman» թերթը։

«Մենք ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնությունը ասուլիսի ժամանակ ասել է, թե ցանկանում են հոգևոր առաջնորդ ընտրել, ով հետագայում կներկայացնի իրենց համայնքը։

Ստամբուլի Հայոց Պատրիարքարանը դիմել է թրքական կառավարությանը, որպեսզի նա ընտրություններում աջակցի Մերոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով հայկական համայնքի կողմից 1998թ. ցմահ պատրիարք էր ընտրվել։

Հայկական համայնքը բաժանվել է երկու խմբի։ Առաջին խումբը  կարծում է, որ անհրաժեշտ է նոր պատրիարք ընտրել, իսկ երկրորդ խումբը, այնուամենայնիվ, կարծում է, որ դա դեմ է իրենց ավանդույթին՝ ընտրել նորին, քանի դեռ կենդանի է գործող պատրիարքը։ Այնուամենայնիվ, հայկական համայնքում հակասությունները դեռ շարունակվում են։

Երկրորդ խումբը առաջարկել է պատրիարքին փոխարինող ընտրել։ Ի վերջո, երկու խումբն էլ դիմել է կառավարությանը՝ հաստատելու «ընտրության կարգը»։ Եվ  թեև Թուրքիայում  չկա օրենք, ենթաօրենսդրական ակտ կամ որևէ համակարգ, որը նպատակաուղղված կլինի այս գործընթացին, կառավարությունը հայկական համայնքին թույլ է տվել նշանակել տեղապահ պատրիարք՝ պատճառաբանելով, թե նոր պատրիարք ընտրվել չի կարող, քանի դեռ գործող պատրիարքը կենդանի է։ Այսպիսով, Արամ Աթեսյանը նշանակվել է տեղապահ պատրիարք։

Այս խորագրի վերջին նյութերը