Լրահոս

11.03.2016 11:22

ԵՊՀ հրատարակչությունը՝ Եվրոպական հրատարակչության ընտանիքի անդամ

ԵՊՀ հրատարակչությունը՝ Եվրոպական հրատարակչության ընտանիքի անդամ

ԵՊՀ հրատարակչությունը դարձել է Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի (AEUP) լիիրավ անդամ: Վերջին տարիներին ԵՊՀ հրատարակչությունն իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնել է և ակտիվորեն կապեր է հաստատում ու համագործակցում եվրոպական գործընկերների հետ: Դրա արդյունքներից մեկն էլ այն է, որ Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիան (http://www.aeup.eu/) հրատարակչությանն ընդունել է իր մեծ ընտանիք:

Ասոցիացիայի կազմում այսօր ընդգրկված են մի քանի տասնյակ հրատարակչություններ, որոնք պատկանում են եվրոպական այս կամ այն առաջատար համալսարանին կամ գիտահետազոտական կառույցին:

ԵՊՀ հրատարակչությունը ասոցիացիայի կողմից միանգամից ստացել է լիիրավ անդամի (Full member) կարգավիճակ: Դա նշանակում է, որ իրավունք ունի մասնակցելու տարեկան համաժողովներին, ոլորտի, ինչպես նաև կազմակերպության կարևոր հարցերի քննարկմանը և այլն: Անդամակցությունը նաև գրքի միջազգային տոնավաճառներում համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորություն է տալիս:

Մինչ ԵՊՀ հրատարակչությանն իր շարքերն ընդունելը ասոցիացիան ուսումնասիրել է դրա պատմությունը, գործունեությունը, վարած քաղաքականությունը, հեղինակների հետ հարաբերություններն ու իրավական կարգավորումները, մասնագիտական էթիկայի պահպանումը հեղինակների հետ աշխատանքում, միջազգային կապերը և այլն:

«Ասոցիացիային անդամակցությունը լավ հնարավորություն է նոր գործընկերներ ձեռք բերելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Բացի այդ՝ այս կերպ ինտեգրվում ենք միջազգային հրատարակչական գործընթացներին, ինչից կախված է նաև տեղական շուկայի զարգացումը»,- նշում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։