Աշխարհ

11.03.2016 10:36


Պորոշենկոն չի կորցնում այս տարի Դոնբասը վերադարձնելու հույսը

Պորոշենկոն չի կորցնում այս տարի Դոնբասը վերադարձնելու հույսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուզում է վերադարձնել քաղաքացիական պատերազմի արդյունքում կորցրած Դոնբասի տարածքը։ Այս մասին նա հայտնել է թուրքական «TRT World» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Բացի դրանից՝ Պորոշենկոն մտածում է նաև Ղրիմը վերահսկողության տակ առնելու մասին, որը, նրա խոսքով «բռնակցել է» Ռուսաստանը։ Միայն թե թերակղզին վերադարձնելու համար, Պորոշենկոյի խոսքով, կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել։

«Ես հավատում եմ, որ կկարողանամ նորից վերահսկողության տակ վերցնել մեր երկրի արևելքը, և հույս ունեմ՝ դա հնարավոր կլինի իրագործել արդեն այս տարի»,– Պորոշենկոյի խոսքն է մեջբերում «Lifenews»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը