Հունաստանը սկսել է Թուրքիա արտաքսել ապօրինի ներգաղթյալներին (տեսանյութ)
Աթենքը սկսել է Թուրքիա արտաքսել ապօրինի ներգաղթյալներին։ «Սև ցուցակում» 90 մարդ է ընդգրկված՝ Պակիստանի, Բանգլադեշի, Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի փախստականներ։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ավելի քան 170–ին էլ կարտաքսեն մյուս շաբաթվա ընթացքում։
Ներկայումս ոստիկանական բաժանմունքներում ստուգում են բոլոր փախստականներին՝ պարզելու, թե օրինակա՞ն են արդյոք նրանք հասել Հունաստան։ Դա Եվրամիության տարածքում մնալու նրանց միակն հնարավորությունն է Բրյուսելի ու Անկարայի պայմանավորվածությունից հետո։
«Россия 24»–ը հիշեցնում է, որ ԵՄ–Թուրքիա գագաթաժողովին Թուրքիան մի քանի մլրդ եվրոյի և վիզային ռեժիմի դյուրացման դիմաց համաձայնել էր ընդունել ապօրինի այն ներգաղթյալներին, որոնք ԵՄ էին հասել իր տարածքով, բացի այդ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Եվրոպա ուղարկել օրինական ներգաղթյալներին։

7or.am