Մեկնաբանություն

11.03.2016 10:10


Կոլերովի վկաները

Կոլերովի վկաները

Արևմտամետ և քաղաքացիական ինքնահռչակված «Lragir.am»-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանին ներքաղաքական հարցերում Կրեմլից «պոլնի դաբրո» են տվել (երևի մի 265 կիլոգրամ «դաբրո» տված կլինեն):

Տխրահռչակ այդ կայքը նման բան է գրում՝ հղում անելով Մոդեստ Կոլերովին, այն Կոլերովին, ով վաղուց «պայթած» դեմք է ու հայտնի կոմերսանտ: Եթե մի քիչ փող տաս, ապա լրիվ հակառակ բանը կհայտարարի:

Հարցը, սակայն, Կոլերովը չէ: Նա բռնել է Բ26-ի թույլ տեղն ու փող է աշխատում:

Հարցը տվյալ դեպքում «Կոլերովի վկաների» վերածված «Lragir.am»-ի տիպի կայքերի առկայությունն է Հայաստանում: Սրանք խոսում են ՀՀ ինքնիշխանությունից, բայց գործնականում երեք բանով են զբաղված՝

1. ձայնակցել թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային՝ փորձելով հակառուսական հիստերիկ մթնոլորտ ձևավորել (պատահական չէ, որ Իլհամ Ալիևին պատկանող լրատվամիջոցներն ընդգծված հարգալից վերաբերմունք ունեն սույն կայքի նկատմամբ և ամենաշատն են մեջբերումներ անում դրանից),

2. ծառայել Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման գործին՝ նրան ներկայացնելով որպես օլիգարխիայի զոհ, հոգու խորքում արևմտամետ և համարյա բարեփոխիչ,

3. տարածել այն հակապետական կոդը, թե, իբր, պետք է «մետություն» ունենալ, և ճիշտը արևմտամետն է:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու նրա «դաբրոյին», ապա դա մեծագույն բլեֆ է: Չկա՛ նման բան, քանզի նման բան չի լինում երբևէ, եթե, իհակե, երկիրը չի հայտնվում փլատակների տակ:

Իշխանության հարցը լուծվում է Հայաստանում: Բ26-ում դա շատ լավ գիտեն և այդ իսկ պատճառով էլ փորձում են «անկախ» մամուլի միջոցով տարածել, թե, իբր, «սաղ արդեն խոսացած ա, ու պայքարելու իմաստ չունի, քանի որ Պուտինը Սերժին «դաբրո» ա տվել»: Սրանք մտածում են, որ քանի ոչխարի էլ այդ հարցում համոզեն, էլի «քյար» է:

Ահա այսպիսին է «արևմտամետ» և «ինքնիշխանիստ» մամուլը: Ահա այսպիսին է հակապետական ու գաղջ մթնոլորտի ձևավորման տեխնոլոգիան:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը