Աշխարհ

11.03.2016 09:50


ԱՄՆ–ը գերեվարել է ԻԼԻՊ–ի քիմիական զենքի գլխավոր մասնագետին (տեսանյութ)

ԱՄՆ–ը գերեվարել է ԻԼԻՊ–ի քիմիական զենքի գլխավոր մասնագետին (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է ԻԼԻՊ–ի պարագլուխներից մեկին գերեվարելու մասին։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ խոսքը Սուլեյման Դաուդ ալ Բաքքարիի մասին է՝ հայտնի նաև ալ Աֆարի անունով, որը զբաղվում էր ԻԼԻՊ–ի համար քիմիական զենքի արտադրությամբ։

Զինյալը գերեվարվել է դեռ փետրվարին՝ Իրաքում իրականացված հատուկ գործողության ժամանակ։ «Россия 24»–ի տեղեկացմամբ՝ նրան նախօրեին հանձնել են Իրաքի իշխանություններին։

Վաշինգտոնից հայտարարել են, որ գերեվարված ահաբեկչի շնորհիվ ավիահարվածներ են հասցվել այն օբյեկտներին, որտեղ, ենթադրաբար, քիմիական զենք է արտադրվել։

«Քիմիական զենքի գլխավոր մասնագետին որսալն օգնեց թուլացնել ահաբեկիչների դիրքերը, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ քիմիական զենքի արտադրության վայրերի մասին։ Մենք ավիահարվածներ հասցրեցինք այդ օբյեկտներին և ուժեղացրեցինք թռիչքների ինտենսիվությունը»,–հայտնել է Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը