«Հայաստան. լինելիության լեգենդներ». ցուցահանդես ՌԴ պատմության թանգարանում (տեսանյութ)
Մարտի 10-ին Ռուսաստանի պատմության պետական թանգարանում բացվեց «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը: Ռուս հանրությանը ներկայացվեց 160ուշագրավ ցուցանմուշ Հայաստանի երեք առաջատար թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից և Մատենադարանից:
«Միայն այն փաստը, որ 160 եզակի ցուցանմուշ է ցուցադրվում հայկական պետության զարգացման ամբողջ շրջանից, նշանակալի է: Այն, որ այս ցուցանմուշներն այստեղ են, խոսում է հատուկ վստահության ու ջերմության մասին»,- նշել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել հատկապես 1941–ին Կարմիր բլուրի տարածքից գտնված հնագույն ուրարտական դարաշրջանի արձանիկները, բրոնզեդարյան սկահակները, հնագույն ձեռագրերը, խաչքարերը։
Հայտնի է, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ս. թ. հունիսի 13-ը։
«Հայաստան. լինելիության լեգենդներ». ցուցահանդես ՌԴ պատմության թանգարանում (տեսանյութ)
Մարտի 10-ին Ռուսաստանի պատմության պետական թանգարանում բացվեց «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը: Ռուս հանրությանը ներկայացվեց 160 ուշագրավ ցուցանմուշ Հայաստանի երեք առաջատար թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից և Մատենադարանից:

7or.am