Աշխարհ

10.03.2016 20:25


«Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը» բանտը պոդիումով է փոխել (լուսանկարներ)

«Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը» բանտը պոդիումով է փոխել (լուսանկարներ)

Կալիֆոռնիացի 31–ամյա բանտարկյալ Ջերեմի Միքսը, ով համացանցի օգտատերերի կողմից ստացել է «աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ» տիտղոսը, ազատ է արձակվել և պատրաստվում է մոդելային բիզնեսով զբաղվել: «New York Daily News»-ի փոխանցմամբ` դեռ մի քանի ամիս առաջ, գտնվելով բանտում, նա պայմանագիր է ստորագրել «White Cross Managemen» մոդելային գործակալության հետ: Եվ այժմ Ջերեմին վերջապես կարող է սկսել նկարահանումները:

Համացանցում բազմաթիվ նկարներ են հայտնվել, որոնց հեղինակները փորձում են գուշակել` որ ապրանքանիշն է գովազդելու տղամարդը:

Նշենք, որ նա 27 ամսվա ազատազրկման էր դատապարտվել անօրինական զենք պահելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը