Գերմանիայում դատարանն արգելել է մասնավոր ընկերություններին «լայքեր» հավաքել «Ֆեյսբուքում»
Գերմանիայի Դյուսելդորֆի շրջանային դատարանն արգելել է մասնավոր ընկերություններին«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «լայքեր» հավաքել: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, որոշումը պայմանավորված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով:
Ըստ աղբյուրի` երբ համացանցի օգտատերը հավանություն է տալիս այս կամ այն էջին, նա ինքնաբերաբար հասանելի է դարձնում իր անձնական տվյալները, ինչը հակասում է վերոնշված օրենքին:
Դատարանը պահանջել է ընկերություններին զգուշացնել օգտատերերին այն մասին, որ էջի հավանությունից հետո մարդկանց տվյալները հասանելի կլինեն ընկերությանը, կամ պարզապես հրաժարվել «լայքեր» հավաքելուց:
Այսպես, օրինակ, այդ նախադեպը ստեղծած «Peek & Cloppenburg» ապրանքանիշը կարող է տուգանվել 250 000 եվրոյով նման ամեն մի խախտման համար:
Գերմանիայում դատարանն արգելել է մասնավոր ընկերություններին «լայքեր» հավաքել «Ֆեյսբուքում»
Գերմանիայի Դյուսելդորֆի շրջանային դատարանն արգելել է մասնավոր ընկերություններին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «լայքեր» հավաքել: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, որոշումը պայմանավորված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով:

7or.am