Հնարավո՞ր է՝ «Wikileaks»–ը մարտի 1-ի և հոկտեմբերի 27–ի վերաբերյալ նյութեր հրապարակի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) հայտարարել է, թե շատ հավանական է, որ «Wikileaks» սկանդալային ինտերնետ-պարբերականը, որը հրապարակել էր ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը, Հայաստանի օլիգարխների, մարտիմեկյան իրադարձությունների, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի մասին փաստաթղթեր էլ ունենա և հրապարակի, ու այդ պատճառով է, որ Հայաստանում հիմա քար լռություն է։
-Բոլորը սպասում են, թե ինչ է լինելու հետո։ «Ожидание смерти-хуже самой смерти» («Մահվան սպասումը մահից էլ վատ է»,-«7օր»),-նշել է նա։
Տիգրան Քոչարյանը, սակայն, ավելացրել է, թե հնարավոր է՝ Հայաստանի վերաբերյալ այլևս ոչինչ էլ չհրապարակվի։
Ըստ նրա՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակումների ազդեցությունը այս մեկ ամսվա ընթացքում է երևալու, իսկ հետո այդ ամենին ավելի քիչ ուշադրություն կդարձվի։

7or.am