Աշխարհ

10.03.2016 16:10


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որի ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամի կարգավորումն ու ԵՄ փախստականների հարցը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Սիրիական ճգնաժամի քննարկման ժամանակ կողմերը շեշտել են հատկապես հրադադարի պահպանման կարևորությունն այդ երկրում։ Պուտինը նշել է, որ հրադադարը ներքին իրադրության կարգավորման վճռորոշ գործոններից է, ինչպես նաև կարևոր քայլ ներսիրիական քաղաքական կարգավորման ճանապարհին։

Հունաստանի վարչապետը բարձր է գնահատել ձեռնարկված ջանքերը և իր հերթին մանրամասն տեղեկացրել փախստականների խնդրի կարգավորման ուղղությամբ ԵՄ–ում կիրառվող միջոցառումների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը