Լրահոս

10.03.2016 17:00

Նռնակ, պայթուցիկ, փամփուշտներ՝ կամավոր

Նռնակ, պայթուցիկ, փամփուշտներ՝ կամավոր

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1993 թ. ծնված Սասուն Ս.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի՝ 13 և 12,7 մմ տրամաչափի՝ 2, 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ, ձեռքի ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի, և 190 գ «Ամունալ» տիպի պայթուցիկ նյութ, իսկ 1961 թ. ծնված Վարուժան Ղ.-ն՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 131 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։