Տնտեսական

10.03.2016 14:10


150 հազ դոլար Էկոնոմիկայի նախարարությանը՝ ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար

150 հազ դոլար Էկոնոմիկայի նախարարությանը՝ ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150 հազար դոլարին համարժեք դրամ:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 100 հազար դոլարն արդեն փոխանցվել է, և մինչև 2019 թվականը նախատեսվում է նոր գումարների տրամադրում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ համաժողովի արդյունքում հնարավոր է ներդրումներ լինեն ՏՏ ոլորտում, և, ըստ այդմ, որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում:

Այսօրվա նիստում որոշվել է նաև շուրջ 132 մլն դրամ էլ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացնել հեռուստաընկերության ավելացված արժեքի հարկի վճարման գծով առաջացած պարտավորությունների կատարման համար:

Այս խորագրի վերջին նյութերը