Տնտեսական

10.03.2016 12:50


ՌԴ–ն մինչև մարտի վերջ կերկարաձգի ՀՀ–ի համար գազի ցածր գինը

ՌԴ–ն մինչև մարտի վերջ կերկարաձգի ՀՀ–ի համար գազի ցածր գինը

Հայաստանը կշարունակի ռուսական գազի հազ խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն 165 դոլար վճարել մինչև ընթացիկ մարտի վերջ: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը