Տնտեսական

10.03.2016 12:10


Կառավարությունը վերացրեց ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաների ներկրման համար գանձվող ԱԱՀ–ն

Կառավարությունը վերացրեց ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաների ներկրման համար գանձվող ԱԱՀ–ն

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը:

Նախարարը նշել է, որ Կառավարությունն աջակցում է Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի ներկայացրած նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:

ԵՏՄ-ն՝ իբրև մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ:

Գաբրիելյանի խոսքով՝ այդ մոտեցումն ամբողջովին համընկնում է Կառավարության մոտեցումներին։

Այս խորագրի վերջին նյութերը