ՌԴ–ում ավտոբուսի վարորդը գնդակահարել է ուղևորին դռան պատճառով
Քննիչները բացահայտել են ՌԴ Կոնդինսկի շրջանի Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում տեղի ունեցած սպանությունը։
«Lifenews»–ի փոխանցմամբ՝ մի կին դիմել է Մորտկայի ՆԳՆ հերթապահ բաժանմունք՝ հաղորդելով, որ իր 38-ամյա ամուսինը՝ Ալեքսեյ Օռլովը, առավոտյան աշխատանքի է գնացել և այլևս չի վերադարձել։
Քննիչներին հաջողվել է պարզել, որ Օռլովն ընդհարվել է ավտոբուսի 54-ամյա վարորդ Բորիս Բորիսովի հետ։ Տղամարդիկ վիճել են ավտոբուսի հետևի դռան պատճառով, որը վարորդը հրաժարվել է բացել Օռլովի համար։ Վեճը շարունակվել է այլ վայրում, որտեղ էլ վերաճել է սպանության։ Բորիսովն ուղղակի գնդակահարել է ուղևորին ու փախուստի դիմել։
Կասկածյալը հայտնաբերվել է. հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով։

7or.am