Աշխարհ

09.03.2016 20:15


Թուրքիան արդեն բացահայտորեն է աջակցում «Ջեբհաթ ան–Նուսրային» (տեսանյութ)

Թուրքիան արդեն բացահայտորեն է աջակցում «Ջեբհաթ ան–Նուսրային» (տեսանյութ)

Սիրիական զորքերը շարունակում են հաջող մարտեր մղել ԻԼԻՊ–ի և ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ։ Սակայն իրավիճակը բարդանում է թուրքական բանակի գործողություններով, որը վերսկսել է Հալեպում քրդերի դիրքերի ռմբակոծությունները։

«LifeNews»–ի փոխանցմամբ, թուրքերն իրենց այդ որոշումը պատճառաբանել են վերջերս, իբր, Թուրքիային սահմանակից քաղաքներից մեկի գրոհով, որտեղ հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։

Աղբյուրը նկատում է, որ իրականում այդ քաղաքը գրոհել են ոչ թե քրդերը, այլ ահաբեկչական խմբավորման զինյալները։ Ինչպես փոխանցում է Սիրիայում պարբերականի թղթակից Արտուր Կեբեկովը, քրդերի դեմ մարտերում Թուրքիան արդեն բացահայտ կերպով է աջակցում «Ջեբհաթ ան–Նուսրային»։

Չնայած այդ ամենին՝ Հալեպի արևելքում կառավարական զորքերին հաջողվել է ահաբեկիչներից մի քանի գյուղ ազատագրել։

ԻԼԻՊ–ը փորձում է իր անհաջողությունները փոխհատուցել Հալեպի հյուսիսում։ Սակայն հարավում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթարկվող բանակը զանգվածային հակագրոհ է ձեռնարկել՝ զինյալներին ավելի հեռու շպրտելով «կյանքի ճանապարհից»։

Թեև ահաբեկիչներն ամեն կերպ փորձում են հասնել հրադադարի տապալման, մայրուղին աստիճանաբար ավելի անվտանգ է դառնում խաղաղ բնակիչների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը