Լրահոս

09.03.2016 19:15

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2016թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:

Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:

Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,
բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):

Ըստ անհրաժեշտության` քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր:

Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2016թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։