Լրահոս

09.03.2016 19:05

Գողություն Երևանի խանութներից (տեսանյութ)

Գողություն Երևանի խանութներից (տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խանութներից գողություն կատարած անձանց ինքնությունը։

2016 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցում գործող խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձը գանձապահի սեղանի վրայից հափշտակել է «Նոկիա» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով քաղաքացուն զգալի վնաս:

Բացի այդ, նույն օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Սայաթ-Նովա փողոցում գործող խանութից հափշտակել է «Շանել» տեսակի դեմքի քսուք՝ պատճառելով զգալի չափի վնաս:

Դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված գողությունները կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութներում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնց հետազոտման արդյունքում պարզվել է, որ խանութներ մտնելիս նա միայնակ չի եղել, և նրանց մասնակցությամբ գողության դեպքեր են գրանցվել նաև այլ խանութներից։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում պատկերված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։