Մասնագետ. «Հավասարակշռված զինծառայող ունենալու համար անհրաժեշտ է, որ զինվորը հոգեբանորեն պատրաստված լինի դրան»
Ռազմական հոգեբան, ՊՆ արտաքին կապերի հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը, խոսելով մինչզորակոչային տարիրքի երիտասարդների ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածության անհրաժեշտության մասին, այսօր լրագրողներին ասել է, որ բանակում մարտունակ և հոգեպես հավասարակշռված զինծառայող ունենալու համար անհրաժեշտ է, որ զինվորը հոգեբանորեն պատրաստված լինի դրան։
-Նախապատրաստելու գործը հիմնականում երկու ոլորտ է իրականացնում՝ մեկը դպրոցն է, մյուսը ընտանիքը։ Թե ինչքանով է դպրոցը կարողանում այս հարցը կարգավորել, դա այլ քննարկման խնդիր է,-ասել է հոգեբանը՝ նշելով, որ մեր օրերում երբեմն ընտանիքն էլ է թերանում այդ գործում։
Նա նաև հավելել է, որ եթե նորակոչիկը զինվորական կյանքին չի հարմարվում, ապա զինվորական ծառայությունից ազատվելու համար տարբեր քայլերի է դիմում՝ սիմուլյացիա, ինքնախեղում, ինչը, իհարկե, անչափ ցավալի է։
-Սակայն եթե նախապատրաստված գնա բանակ, ադապտացիայի շրջանը շատ ավելի հեշտությամբ կանցնի,-ասել է բանախոսը՝ նշելով, որ բանակի միջավայրին ավելի հեշտ են հարմարվում այն երիտասարդները, որոնց ընտանիքները դեռ վաղ դպրոցական տարիքից իրենց զավակին ներշնչել են այդ երևույթի անխուսափելիության գաղափարը, և հետագայում նրանք չունեն այնպիսի հույս, թե իրենց ինչ-ինչ ճանապարհով կարող են ազատել զինվորական ծառայությունից։
Էլ ավելի շուտ են հարմարվում այն նորակոչիկները, ովքեր ֆիզիկական պատրաստվածության ինչ-որ փուլ են անցել։ Այդ գործում, ըստ բանախոսի, մեծ դեր է խաղացել ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիան, որտեղ, բացի մարտական արվեստից, երիտասարդները ստանում են ռազմական տարբեր գիտելիքներ, ինչն էլ նրանց նախապատրաստում է բանակային կյանքին։